Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված հինգ զինծառայող վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ. նրանց վիճակը գնահատվում է բավարար: «Հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում շարունակում են մնալ երկու զինծառայող. նրանց առողջական վիճակը գնահատվո ւմ է միջին ծանրության' դրական միտումով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան սեպտեմբերի 26-ին այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին:

 

Սեպտեմբերի 25-ին' ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-իհյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը,որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), ՀարութՄաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): 16 հայ զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: