Հակառակորդի հրետակոծության հետևանքով Լեռնային Ղարաբաղում վիրավորված 16 զինվորներից Կենտրոնական զինվորական հոսպիտալ տեղափոխված Արման Ստեփանյանը և Արկադի Մուրադյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ. Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության' բավարարին մոտ: Այս մասին «Արմենպրես»-ի ն տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը: «Զինծառայողներ Խաչատուր Պապիկյանի և այսօր վիրահատության ենթարկված Սաֆար Սաֆարյանի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, իսկ Վանիկ Մարտիրոսյանինը' ծանր. նրանք դեռևս գտնվում են հոսպիտալի վերակենդանացման բաժանմունքում»,- հայտնեց նա:

 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան սեպտեմբերի 26-ին այցելել էր ՀՀ ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, տեսակցել վիրավոր զինծառայողներին:

 

Սեպտեմբերի 25-ին' ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ՊԲ-իհյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի արդյունքում բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): 16 հայ զինծառայողներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ: