Սահմանադրական բարեփոխումների դեմ հանդես եկող քաղաքական ուժերի ձևավորած «Ոչ»-ի ճակատի առաջին հանրահավաքը տեղի է ունեցել Գյումրիում սեպտեմբերի 25–ին։ Նախաձեռնությանն են միացել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հիմնադիր խորհրդարանը», ՀԺԿ-ն,ԱԻՄ–ը և այլ քաղաքական ու հասարակական կազմակերպություններ:

 

 

Սահմանադրության նոր նախագիծը, որով նախատեսվում է անցում կառավարման խորհրդարանական համակարգի, արդեն ուղարկվել է ԱԺ: Հոկտեմբերի 5-ին նախագիծը կդրվի քվեարկության: Սպասվում է, որ հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի առաջին տասնօրյակում: