Գյումրու Խրիմյան Հայրիկ փողոցում՝ հոկտեմբերի 2-ի ժամը 19:30-ի սահմաններում իրար են բախվել են «Մերսեդես» և «Օպել» մակնիշների ավտոմեքենաները, հարվածի արդյունքում «Մերսեդես»-ը շրջվել է և ընկել «Օպել»-ի վրա: Կան տուժածներ: Դեպքի վայրից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել 7 քաղաքացի: Բժշկական կենտրոնի մամուլի գրասենյակից «Արմենպրես»-ին փոխանցեցին, որ տուժածներից մեկը՝ Արշալույս Ստեփանյանը մահացել է, մյուսների վիճակը ծանր է, կատարվում է վիրահատություն:Ինչպես տեղեկացրեց կենտրոնի մամուլի պատասխանատու Նարեկ Կիրակոսյանը՝ մահացածը՝ Արշալույս Վասիլի Ստեփանյանը՝ ծնված 1951թ-ին, հիվանդանոց է տեղափոխվել արդեն մահացած:

 

 

Մյուսները՝Գագիկ Միքայելի Փանոսյանը՝ ծնված 1977թ.-ին, Գագիկ Ալբերտի Հովհաննիսյանը՝ ծնված 1970թ.-ին, Ռոբերտ Ավետիքի Այվազյանը՝ ծնված 1962թ.-ին, Վարուժան Արամի Միքայելյանը՝ ծնված 1994-ին, Վարսոն Արշալույսի Ստեփանյանը՝ ծնված 1985թ.-ին, Արթուր Նուբարի Փանոսյանը՝ ծնված 1996թ.-ին, այս պահին վերակենդանացման բաժանմունքերում են: Մեծ մասի մոտ գլխուղեղային տարբեր վնասվածներ են: Նրանց վիճակը դեռ ծանր է: Նրանք բոլորը Գյումրիի բնակիչներ են: Դեպքի վայրում են Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Տեղում է նաև ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը: