ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կենտրոնից սեպտեմբերի 27-ին' ժամը 15:00-ին, Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել: Զանգահարել է մի քաղաքացի և հայտնել, որ «Մալաթիա» տոնավաճառում դանակահարություն է կատարվել:
Կասկածյալին հեռու գնալ չի հաջողվել: Մալաթիայի ոստիկանների պարեկապահակային ծառայության աշխատակիցների համատեղ գործողությունների շնորհիվ հենց շուկայի տարածքում էլ հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին: Կարճ ժամանակ անց Արտակ Առաքելյանը ներկայացրել է դաժան հաշվեհարդարի մանրամասները: Նա պատմել է, որ ամուսնացած են եղել ավելի քան 1.5 տասնամյակ, ունեն երկու երեխա, խաղաղ ընտանիք է եղել, հիշյալ տաղավարում տարիներ շարունակ կնոջ հետ միասին են աշխատել ՝ առևտուր են արել, արտերկրից ապրանք են ներկրել ու վաճառել:
Առաքելյանը պատմել է, որ իրենց ընտանեկան անդորրը մոտ մեկ տարի է, ինչ խաթարվել էր, սկսել են անդադար վիճել, նույնիսկ բաժանվել են, իսկ պատճառը խանդն էր: Արտակ Առաքելյանը կնոջը կասկածել է անհավատարմության մեջ: Պատմությունը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ նրանք միասին Թուրքիայում են եղել: Նա պատմել է, որ կնոջ հետ բազմիցս այդ թեմայով խոսել է, փորձել հստակություն մտցնել իրենց հարաբերությունների մեջ, սակայն կինը միշտ ժխտել է կասկածները:
Մանրամասն՝ տեսանյութում