Աստանայում ընթանում է «Եվրասիական տնտեսական հեռանկարը» միջազգային համաժողովը, որտեղ քննարկվում է խորհրդարանական համագործակցությունը եվրասիական շինարարության և «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու ձևավորման նախագծի զուգորդման հարցերում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Համաժողովին մասնակցում են Ռուսաստանի, Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Չինաստանի խորհրդարանականներ, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Շանհայի համագործակցության կազմակերպության ղեկավարությունը, Ռուսաստանի, Ղազախստանի և Չինաստանի այն տարածաշրջանների ղեկավարները, որոնց տարածքով ձգվելու է Մետաքսի ճանապարհը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի ուղերձ է հղել միջազգային համաժողովի մասնակիցներին, որում նշել է խորհրդարանականների ծանրակշիռ ավանդը ինտեգրացիոն գործընթացների զարգացման մեջ: Ռուսական պետության ղեկավարի ուղերձն ընթերցել Է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը: