ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողություններն ուղղված են այդ երկրում իրավիճակի կարգավորմանը հասնելուն, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Քաղաքական հետքը, քաղաքական կարգավորումը Ռուսաստանի բոլոր գործողությունների վերջնական նպատակն է», - ասել է մամուլի խոսնակը:
Նա նաև պարզաբանել է, որ Սիրիայում Ռուսաստանի օդային հարվածների նպատակն ահաբեկչական և ծայրահեղական խմբավորումներն են, որոնք այդ երկրում շատ են: