Այս պահին Երևանի քաղաքապետարանում տեղի է ունենում Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 8-ի արտահերթ նախատոնական նիստը:
Էրեբունի-Երևան 2797 տոնին ընդառաջ ընդունված է Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելը:
Այսօրվա նիստի օրակարգում Երևան քաղաքի ավագանին արդեն հաստատեց Երվանդ Երզնկյանին, Արթուր Աբրահամին, Ռաիսա Մկրտչյանին, Ռուբեն Մաթևոսյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչումներ շնորհելու որոշման նախագծերը:
Շնորհավոր մեր քաղաքի նոր պատվավոր քաղաքացիներին: