Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են դաշինքին Թբիլիսիի անդամակցության հեռանկարները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

 

 

«Կողմերի քննարկման գլխավոր թեմաներն են դարձել ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցության հեռանկարները, Վարշավայի գագաթնաժողովից Վրաստանի ակնկալիքները և դաշինքի Ուելսի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ին անդամակցելուն Վրաստանի մոտենալու ուղղությամբ երկրին տրամադրված միջոցառումների փաթեթի իրագործման հարցերը»,- հայտնել են Վրաստանի պաշտպանության նախարարությունում:

 

 

Ստոլտենբերգն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն հավատարիմ է մնում դաշինքի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, և Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ:

 

 

Կողմերը նաև արծարծել են ՆԱՏՕ-ի՝ դեկտեմբերին Վարշավայում կայանալիք գագաթնաժողովի թեման: Խիդաշելիի կարծիքով՝ դեկտեմբերյան գագաթնաժողովը «մեծ հավանականությամբ ՆԱՏՕ-ի ընդլայնման քայլ կդառնա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: