ՆԱՏՕ-ն հաստատել է այն միջոցառումների փաթեթը, որոնք աջակցում են ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանին ձգտմանը: Այդ մասին սեպտեմբերի 5-ին Ուելսի գագաթնաժողովում հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Այսօր մենք համաձայնեցրինք Վրաստանի համար նախատեսված միջոցառումների փաթեթը, որը կօգնի առաջ շարժվել դաշինքին անդամակցելուն նախապատրաստվելու հարցում»,-ասել է Ռասմուսենը:

 

Նա ընդգծել Է, որ «ՆԱՏՕ-ի դռները բաց են մնում»:

 

«Մենք յուրաքանչյուր երկրի գնահատելու ենք՝ ելնելով նրա վաստակից»,-հայտարարել Է գլխավոր քարտուղարը: