Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլին Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավի հետ հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում քննարկել է այն միջոցառումների փաթեթի իրագործման հարցը, որոնք նպաստում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

 

«Գեներալի հետ հանդիպմանը վարչապետն ընդգծել Է այդ փաթեթի կարեւորությունը: Ինչպես նշել Է կառավարության ղեկավարը, Վրաստանը գնահատում Է Ամերիկայի կողմից ցուցաբերվող անսասան աջակցությունը Վրաստանի եվրատլանտյան ձգտումներին»,-հայտնել Է կառավարության վարչակազմի մամուլի ծառայությունը:

 

Ամերիկացի գեներալի հետ հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն, արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին, արտաքին գործերի առաջին փոխնախարար Դավիթ Զալկալիանին, Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վախթանգ Քափանաձեն, ինչպես նաեւ Անվտանգության ու ճգնաժամերի կառավարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեն:

 

ՆԱՏՕ-ի զորահրամանատարի այցը հաջորդել Է նախօրյակին Բրյուսելում անցկացված ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին: Բրիդլավն այցի առաջին օրը, որն սկսվել Է հոկտեմբերի 22-ին, հանդիպում Է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիայի հետ:

 

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում, որը սեպտեմբերի 4-5-ին տեղի Է ունեցել Ուելսում, հաստատվել Է միջոցառումների փաթեթ, որոնք աջակցում են դաշինքին անդամակցելու Վրաստանի ձգտմանը: Փաթեթի շրջանակներում նախատեսված Է Վրաստանում բացել վարժական կենտրոն, որտեղ պատրաստություն կանցնեն դաշինքի եւ ՆԱՏՕ-ի գործընկեր երկրների զինծառայողները: