ՆԱՏՕ-ում Վրաստանի ներկայացուցիչ Լևան Դոլիձեն հաստատել է, որ հրաժարական է տվել: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:

 

«Ես լիովին գիտակցում եմ իմ պարտականությունները երկրի առաջ, քանի որ ես ինչ-որ կուսակցություն չեմ ներկայացնում, այլ պետությունը՝ ՆԱՏՕ-ում: Հետևաբար, շատ կարևոր է չվնասել երկրի շահերը»,- ասել է նա:

 

Նա նշել է, որ իր մտադրության մասին արդեն հայտնել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին, սակայն, նրա խոսքով, պաշտոնը լքելուց առաջ մտադիր է կատարել պլանավորված բոլոր միջոցառումները: Այդ թվում՝ վարչապետի՝ Բրյուսել կատարելիք այցը՝ քննարկելու ՆԱՏՕ-ի գործողությունների ծրագիրը Վրաստանի հարցով, ինչպես նաև նախարարների մակարդակով հանդիպումները: