Ադրբեջանի մայրաքաղաք Բաքուն կանգնած է բնական աղետի շեմին: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում քաղաքի տարբեր շրջաններում սողանքներն ակտիվացել են:
Երկու օր առաջ Բաքվի քաղաքային ավտոկայանի համալիրի մոտ առաջացած սողանքից հետո ակտիվացել է Սուրախանի շրջանի Զըղ ավանում գտնվող սողանքը:
Ադրբեջանի բնապահպանության եւ բնական պաշարների նախարարության Ազգային երկրաբանական հետախուզական ծառայության երկրաբանական պլանավորման բաժնի ղեկավար Ռաֆիկ Հասանովը հայտնել է, որ Զըղում սողանքը խիստ ակտիվացել է, եւ մոտ ժամանակում հնարավոր է փլուզումներ տեղի ունենան:
Բաքվի ավտոկայանի համալիրի առաջ տեղի ունեցած սողանքի պատճառով ճանապարհներին բացվածքներ են հայտնվել: Ռաֆիկ Հասանովն ասել է, որ սողանքային ակտիվացումներ են նկատվում նաեւ Բաքվի մյուս ավանդական սողանքային հատվածներում: