Բելառուսի գիտությունների ակադեմիայի սոցիոլոգիայի իսնտիտուտի exit poll-ի տվյալներով՝ երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առաջատար է նախագահական ընտրություններում՝ 82.9% ձայն: Ըստ «Եվրասիական բարոմետր ինստիտուտի exit poll-ի՝ Լուկաշենկոն ստացել է ընտրողների ձայների 80.3%-ը: Այս մասին փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

 

Ըստ exit poll-ի՝ մնացած թեկնածուներն ստացել են հետևյալ քանակությամբ ձայներ. Բելառուսի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սեևգեյ Հայդուկևիչը ստացել է 4.8 %ձայն, ընդդիմադիր «Ասա ճշմարտությունը» շարժման ակտիվիստ Տատյանա Կորոտկևիչը 4,3%, Բելառուսի հայրենասիրական կուսակցության առաջնորդ Նիկոլայ Ուլախովիչը՝ 2,1 %: Բոլորին դեմ քվեարկել է հարցվածների 5,9% տոկոսը: