ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միությանը շնորհավորել է կազմակերպության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ՝ նշելով, որ այն նպաստում է Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ավանդաբար բարեկամական կապերի ամրապնդմանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Անցած տարիներին ՌՀՄ-ն վերաճել է հեղինակավոր հասարակական կազմակերպության, որը ներկայացնում է աշխարհի ամենամեծաթիվ հայ համայնքը՝ մոտավորապես 3 մլն մարդ: Դուք ծանրակշիռ ավանդ եք ներդնում մեր երկրում ազգամիջյան հարաբերությունների ներդաշնակեցման գործում, պահանջված աշխատանք եք կատարում մշակույթի, լուսավորության ու կրթության ոլորտում հասարակության համար նշանակալի նախագծերի ու նախաձեռնությունների իրականացման ուղղությամբ»,- ասված է նախագահի շնորհավորական հեռագրում, որը զետեղված է Կրեմլի կայքում:
Պուտինը նաեւ նշել է, որ կազմակերպության նման մեծ, բազմակողմանի գործունեությունն անկեղծ հարգանքի է արժանի: Նա համոզված է, որ Միությունն այսուհետեւ էլ կմասնակցի պետության եւ հասարակության կյանքին, իր ավանդը կներդնի Ռուսաստանի հաջող զարգացման եւ նրա միջազգային հեղինակության բարձրացման գործում: