Սիրիայում Ռուսաստանի գործողությունը, լավ հետախուզության շնորհիվ, անակնկալ չդարձավ Միացյալ Նահանգների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է CBS հեռուստաալիքի 60 Minutes ծրագրին տված հարցազրույցում:

 

 

«Մենք գիտեինք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատրաստվում է ռազմական օգնություն տրամադրել Ասադին՝ մտահոգված լինելով սիրիական ռեժիմի անխուսափելի կործանման հեռանկարով»,- բացատրել է Օբաման:

 

 

Նա նաև քննադատության է ենթարկել Ռուսաստանի ռազմական գործողությունը Սիրիայում: «Եթե դուք համարում եք, որ տնտեսությունն անկման հասցնելը և միակ դաշնակցին զորքեր օգնության ուղարկելն լիդերություն է, ապա մենք տարբեր պատկերացումներ ունենք լիդերության մասին»,- ասել է ԱՄՆ-ի ղեկավարը:

 

 

Հարցազրույցում Օբաման նաեւ պատմել է սիրիացի ապստամբների պատրաստման ու հանդերձման ԱՄՆ-ի անհաջող ծրագրի մասին, որը կկանգնեցվի առաջիկա օրերին: