ԱՄՆ-ն մեղադրել է Իսրայելի ռազմաօդային ուժերին Սիրիայում ռուսական հականավատորմային հրթիռների պահեստի ոչնչացման համար. գրում է CNN-ը' հղում կատարելով ԱՄՆ-ի ղեկավարությունում իր անհայտ աղբյուրներին:
Համաձայն այդ աղբյուրների'«Յախոնտ» ռուսական հականավատորմային հրթիռների վրա հարձակումը տեղի է ունեցել հուլիսի 5-ին' Սիրիայի ափամերձ Լաթաքիա քաղաքում: Հարձակման արդյունքում զոհվել է մի քանի զինծառայող:
Միաժամանակ, Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնը հերքել է այդ մեղադրանքները և հայտարարել, որ Իսրայելը արդեն վաղուց չի միջամտում «Սիրիայում ընթացող արյունալի պատերազմին»:
ԱՄՆ-ի կարծիքով' Իսրայելի կազմակերպած հարվածների նպատակը եղել է լիբանանյան «Հիզբոլլահ» շարժման գրոհայինների ոչնչացումը: Իսրայելը չի ստանձնում իր պատասխանատվությունը:
Նշենք, որ պաշտոնապես Թել Ավիվը որդեգրել է սիրիական հակամարտությանը չմիջամտելու քաղաքականություն, սակայն ամեն դեպքում կատեգորիկ կերպով դեմ է Սիրիային հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելուն, որոնք կարող են լրջորեն վտանգ սպառնալ Իսրայելին: