Եթե մենք ինչ-որ կասկածելի կամ աննորմալ բան նկատենք, ապա անմիջապես կսկսենք հետաքննություն: Այս մասին ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը՝ անդրադառնալով վերջին օրերին շրջանառվող Եվրո 2016-ի որակավորման փուլի Հայաստան-Ալբանիա հանդիպմանը:
«ՈւԵՖԱ-ն մշտապես հետևում է իր բոլոր 54 անդամ երկրների հավաքականների և ազգային առաջնությունների խաղերին։ Դա մեկ մրցաշրջանում մոտ 32․000 խաղ է, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումները: Եթե մենք ինչ-որ կասկածելի կամ աննորմալ բան նկատենք, ապա անմիջապես կսկսենք հետաքննություն։ Դա վերաբերում է նաև այն խաղին, որի վերաբերյալ հարցում եք կատարել մեզ»,- այս մասին ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը հայտնել է Vecernje Novosti սերբական թերթին: