Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում տեղի ունեցած բլից շախմատի աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել Ալեքսանդր Գրիշչուկը: Սա ռուս շախմատիստի երրորդ մրցանակն է բլից շախմատում: Երկրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Լագրավն էր, իսկ եռյակը եզրափակել է Վլադիմիր Կրամնիկը: Հայասատնի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը բլից առաջնությունում զբաղեցրել է 11-րդ տեղը: Հայ շախմատիստը 21 հնարավորից հավաքել է 13,5 միավոր:

Ավելի վաղ արագ շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: