Chess.com կայքը կազմակերպել է Լևոն Արոնյան-Ալեքսանդր Գրիշչուկ շախմատային բլից պարտիա:

«Անհամբերությամբ սպասում եմ Արոնյան-Գրիշչուկ բլից պայքարին: Արոնյանը կփորձի ուշքի գալ հավակնորդների մրցաշարից հետո»,- Twitter-յան իր միկրոբլոգում գրել է Մագնուս Կառլսենը՝ հանրության ուշադրությունը սևեռելով այս ինքնատիպ մրցամարտի վրա:

Արոնյան-Գրիշչուկ պարտիան տեղի կունենա ապրիլի 6-ին՝ Երևանի ժամանակով 21:00-ին: