Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կարծիքով' Ստավանգերի մրցաշարի հերթական տուրում Արոնյանի հետ խաղում իր բախտը բերել է:

«Այս պարտիայում Արոնյանը գերազանցեց ինձ, բայց իմ բախտը բերեց»,- Կարլսենի խոսքը մեջբերում է Chessnes կայքը: Նորվեգական Ստավանգեր քաղաքում ընթացող միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը մրցում էր աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Բավականին երկար տևած պարտիան ավարտվեց 93-րդ քայլում' Արոնյանը անձնատուր եղավ:

Այս տուրից հետո Արոնյանը 8-րդ տեղում է 2 միավորով: Առաջատարը 3,5 միավորով Վլադիմիր Կրամնիկն է: Կարուանան և Կալսենը ունեն 3-ական միավոր: 6-րդ տուրում միմյանց հետ կմրցեն Լևոն Արոնյան-Անիշ Գիրի, Սերգեյ Կարյակին-Մագնուս Կարլսեն, Ալեքսանդր Գրիշչուկ-Պյոտր Սվիդլեր, Վեսելին Տոպալով-Վլադիմիր Կրամնիկ, Սիմեն Ագդեշտեյն-Ֆաբիանու Կարուանա զույգերը: