Ցյուրիխում ավարտվեց շախմատային գերմրցաշարը:

Կայծակնային, դասական և արագ խաղերում ստացած միավորների ընդհանուր քանակով աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը դարձավ մրցաշարի հաղթող: Լևոն Արոնյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակը ունի հետևյալ վերջնական տեսքը.

Կարլսեն- 10

Արոնյան -9

Կարուանա -9

Նակամուրա -7.5

Անանդ -5

Գելֆանդ -4.5

Հիշեցնենք, որ արագ շախմատում Արոնյանը երրորդն էր, դասական և կայծակնային շախմատում՝ երկրորդը: