chessfed.am Chess.com կայքի կողմից կազմակերպվել է կայծակնային մրցաշար, որին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Ալեքսանդր Գրիշչուկը, Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշյե-Լագրավը, Ֆաբիանո Կարուանան, Պետդալա Հարիկրիշնան, Լևոն Արոնյանը: Այս 7 շախմատիստներին պետք է միանար նաև որակավորման մրցաշարի հաղթողը, որը տեղի ունեցավ երեկ և ավարտվեց Տիգրան Լ. Պետրոսյանի հաղթանակով: Մեր շախմատիստնը 11 հնարավորից վաստակեց 9,5 միավոր և առաջ անցավ մի շարք հանրահայտ շախմատիստներից, մասնավորապես Ուեսլի Սոյից, Յան Նեպոմնյաշչուց և Եվգենի Տոմաշևսկուց:
Ավելացնենք նաև, որ մրցաշարում Պետրոսյանը հանդես էր գալիս ASALA777 կեղծանունով: