armchess.amՏիգրան Լ. Պետրոսյանը գերազանց հանդես եկավ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտված Նայդորֆի հուշամրցաշարում: Նա 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ նվաճեց առաջին մրցանակը: Նույնպիսի արդյունք ունեին եւս վեց մասնակիցներ, բայց նրանք հայ շախմատիստին զիջեցին լրացուցիչ ցուցանիշներով: Հրանտ Մելքումյանի արդյունքն է 5,5 միավոր: