Գրոսմայստերներ Տիգրան Պետրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը շարունակում են ելույթները Շարժայի մրցաշարում:
ԱՄԷ-ում ընթացող մրցաշարում կայացան 3-4-րդ տուրի պարտիաները: Տիգրան Պետրոսյանը 3-րդ տուրում հաղթանակ տոնեց, իսկ 4-րդ տուրում կիսեց միավորը: Մանուէլ Պետրոսյանն անսպաելի պարտություն կրեց 3-րդ տուրում, իսկ 4-րդում՝ ոչ-ոքի ավարտեց պարտիան:
4-րդ տուրից հետո Տիգրան Պետրոսյանը ունի 3,5 միավոր և առաջատարից հետ է կես միավորով, իսկ Մանուէլ Պետրոսյանն ունի միայն 2,5 միավոր:
Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքում ընթացող «Շարժա Մասթերս» միջազգային մրցաշարն անցկացվում է 2-րդ անգամ: Մրցաշարը հավաքել է հզոր կազմ. 132 մասնակիցներից 31-ը կրում են գրոսմայստերի տիտղոս, իսկ մրցաշարի առաջին դասակարգված շախմատիստն է 2709 գործակից ունեցող չինացի գրոսմայստեր Վան Հաոն: