Տեղի ունեցան ՖԻԴԵ Օփեն շախմատային մրցաշարի 6-րդ տուրի պարտիաները:

 

Հրանտ Մելքումյանն առավելության հասավ Ֆրոդե Էլսնեսի նկատմամբ, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը հաղթեց Ջոնի Հեկտորին: Մրցաշարի մեր մյուս մասնակիցը' պատանի շախմատիստ Դավիթ Միրզոյանը, պարտություն կրեց հնդիկ գրոսմայստեր Դիփան Չակրավարտիից:

 

ՖԻԴԵ Օփենի մրցաշարային աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Հնդկաստանի ներկայացուցիչ Արավինդ Չիտամբարամը, ով 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր:

 

10 շախմատիստներ, որոնց խմբում է նաև Հրանտ Մելքումյանը, առաջատարից հետ են մնում կես միավորով և կիսում են 2-11-րդ հորիզոնականները:

 

Ռոբերտ Հովհաննիսյանը վաստակել է 4.5 միավոր, իսկ Դավիթ Միրզոյանը' 3.5: