Հայ շախմատիստ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները' Սիդնեյի միջազգային մրցաշարում:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ընթացող օփենում հինգ տուրից հետո վաստակել է 4 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարներից' գրոսմայստեր Լիվիու-Դիթեր Նիսիպեանուից (Ռումինիա) և միջազգային վարպետ Մոուլթուն Լիից (Ավստրալիա):
Սիդնեյի միջազգային մրցաշարը մեկնարկել է ապրիլի 22-ին և կեզրափակվի ապրիլի 27-ին: Այն բաղկացած է 9 մրցափուլից: Մրցաշարի նախորդ տարվա հաղթողը Լյուկ վան Վելին է: