Հայազգի շախմատիստ Հրանտ Մելքումյանը Սիդնեյի բաց առաջնությունում մրցաշարի ավարտից երկու տուր առաջ կես միավորով է զիջում առաջատարին:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանն Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ընթացող բաց առաջնությունում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարից' միջազգային վարպետ Մոուլթուն Լիից (Ավստրալիա):
Սիդնեյի միջազգային մրցաշարը մեկնարկել է ապրիլի 22-ին և կեզրափակվի ապրիլի 27-ին: Այն բաղկացած է 9 մրցափուլից: Մրցաշարի նախորդ տարվա հաղթողը Լյուկ վան Վելին է: