Հայաստանի շախմատի հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը շարունակում է ելույթները ֆրանսիական բաց մրցաշարում:
Մրցաշարի 5-րդ տուրից հետո շախմատիստն իր ակտիվում ունի 4 միավոր և կես միավորով է զիջում առաջատարին: Հաջորդ տուրում Մելքումյանն ուժերը կչափի Ֆրանսիայի ներկայացուցչի՝ Մուսարդի հետ:
Հավելենք, որ մրցաշարը կավարտվի հոկտեմբերի 31-ին: