Հայաստանի շախմատի հավաքականի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը շարունակում է հաջող ելույթները Ֆրանսիայի բաց առաջնությունում և այժմ առաջատարների թվում է:
6 տուրից հետո Մելքումյանը և 11 առաջատարներն ունեն 5-ական միավոր: Հաջորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատարի մրցակիցը կլինի բուլղար Նիկիտա Մայրովը: