Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Վլադիմիր Հակոբյանը շարունակում է ելույթները Դուբայ օփենում: Գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը և Զավեն Անդրիասյանը Դուբայում անցկացվող օփենում երեք տուրից հետո վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք կես քայլով են ետ մնում վեց առաջատարներից: Գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանն ունի 2 միավոր:
Դուբայի միջազգային բաց մրցաշարն այս տարի մեկնարկել է ապրիլի 7-ին և կեզրափակվի 17-ին: Մրցաշարը բաղկացած է 9 մրցափուլից, իսկ մրցանակային ֆոնդը կազմում է 50 հազար դոլար: Դուբայ օփենին մասնակցում են 150 շախմատիստներ: