
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը կժամանի Հայաստան: Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հրավերով հունիսի 22-24-ը՝ եռօրյա այցով Հայաստանում կլինի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Այցի շրջանակներում նախատեսված են մի շարք հանդիպումներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Մագնուս Կարլսենն աշխարհի 16-րդ չեմպիոնն է: Նա այդ տիտղոսը նվաճեց 2013 թվականին Հնդկաստանում կայացած մրցավեճում' հաղթելով Վիշի Անանդին: