ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման աղյուսակի առաջին համար նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կարլսենը վաղաժամ ճանաչվեց աշխարհի չեմպիոն:
Շախմատի համաշխարհային թագի համար պայքարի 10-րդ տուրում Կարլսենը ոչ ոքի խաղաց Վիշվանաթան Անանդի հետ: Պայքարն ավարտվել է 65-րդ քայլում: Արդյունքում' նորվեգացին իր միավորների քանակը հասցրեց 6,5-ի:
Մագնուս Կարլսենը դարձավ շախմատի ամենաերիտասարդ երկրորդ աշխարհի չեմպիոնը: Առաջին տեղում Գարիկ Կասպարովն է, ով աշխարհի չեմպիոն է դարձել 22 տարեկանում: