armsport.amԿոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Համես Ռոդրիգեսը, ով ճանաչվել է Աշխարհի առաջնությա խմբային փուլի երկրորդ տուրի Կոտ դ՛Իվուարի(2:1) հետ հանդիպման լավագույն ֆուտբոլիստ, կարծում է, որ իր թիմի բախտը բերել է:
«Սա անհավանական է: Կոլումբիայի բախտը շատ բերեց, որ կարողացանք հաղթել»,- նշել է 22-ամյա ֆուտբոլիստը:
Ռոդրիգեսը խաղացել է 90 րոպե եւ դարձել իր թիմի առաջին գոլի հեղինակը: