Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ Լևոն Արոնյանը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում:
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հուլիսի 9-13-ը կգլխավորի ամառային շախմատային ճամբարը Կալիֆորնիայի Գլենդեյլ քաղաքում: Ճամբարը կազմակերպում են «Մետրոպոլիտեն չես» ընկերությունը և Ամերիկյան շախմատի ակադեմիան (տնօրեն' Արմեն Համբարձումյան): Պարապմունքների ընթացքում Արոնյանի օգնականները կլինեն, մասնավորապես, գրոսմայստերներ Մելիքսեթ Խաչիյանը, Տաթեւ Աբրահամյանը, միջազգային վարպետներ Անդրանիկ Մատիկոզյանը, Արմեն Համբարձումյանը: