ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին Սաուդյան Արաբիայի Սայհաթ քաղաքում:
Զինյալները հայտնել են նաև հրաձիգի անունը, որը չեզոքացվել է ոստիկանության կողմից, հաղորդում է Reuters-ը:
Հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ: Շիիթական շրջանում գտնվող կրոնական կենտրոն հրաձիգը գնացել է տաքսիով:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայում կրոնական կենտրոնի մոտ, որտեղ հավաքվում են շիա մահմեդականները, գրոհայինը կրակել է հավատացյալների վրա: