Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք էր ստացել Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում տեղի ունեցած «Լոկոմոտիվի» դեմ մոսկովյան դերբիում (1-2):
Ինչպես տեղեկացնում է СЭ-ն, ֆուտբոլիստն այսօր բուժզննում կանցնի՝ վնասվածքի լրջությունը պարզելու համար:
Հիշեցնենք, որ այդ խաղում Մովսիսյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Արաս Օզբիլիսը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: