Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Մանչեսթեր, որտեղ բուժզննում կանցնի «Մանչեսթեր Յունայթեդում»: Այս մասին գրում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիո կայքը:

Անգլիական ակումբը ամենայն հավանականությամբ հենց այսօր պաշտոնապես կներկայացնի ֆուտբոլիստին:

Ավելի վաղ տեղեկացվում էր, որ կողմերը համաձայնեցրել են 4 տարվա պայմանագիր: