ԱԴԾ աշխատակիցներն այս տարի կանխել են 20 ահաբեկչական հանցագործություն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Նրա խոսքով' հատուկ գործողությունների ընթացքում ոչնչացվել է 112 ահաբեկիչ, այդ թվում' 26 առաջնորդ: Ձերբակալվել է նաև ավազակախմբերի ավելի քան 560 անդամ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել: