Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ միջազգային հանրությունը պետք է «ուժեղ բռունցք» ստեղծի ահաբեկչության դեմ պայքարում, հայտնում է Газета.Ru-ն:
«Այսօր մենք մեկ անգամ ևս բախվել ենք ավերիչ բարբարոսական գաղափարախոսությանը և իրավունք չունենք թույլ տալ, որպեսզի թշնամիները հասնեն իրենց նպատակին: Պետք է մի կողմ դրվեն բոլոր վեճերն ու տարաձայնությունները, պետք է ստեղծվի մի հզոր բռունցք, միասնական հակաահաբեկչական ճակատ, որը կգործի միջազգային իրավունքի հիման վրա և ՄԱԿ-ի հովանու ներքո»,- ասել է Պուտինը:
ՌԴ նախագահի խոսքով՝ «յուրաքանչյուր քաղաքակիրթ պետություն այժմ պարտավոր է նպաստել ահաբեկչության տապալմանը»: