Թուրքիայում նոյեմբերի 1-ին անցկացվելիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված իշխանություններն արգելել են ընտրությունների արդյունքների կանխատեսումների, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների վերաբերյալ բնակչության շրջանում հարցումները:

 

 

Այս մասին հայտնում է «Անատոլու» լրատվական գործակալությունը:

 

 

Այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, որոնց մասնակցել են 20 քաղաքական կուսակցություններ: Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) ընտրություններում հաղթանակել է, սակայն, 2002 թվականից հետո առաջին անգամ կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը եւ չի կարողացել միայնակ կառավարություն ձեւավորել:

 

 

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին չի հաջողվել նաեւ կոալիցիոն կառավարություն ձեւավորել խորհրդարան անցած երեք ընդդիմադիր կուսկացություններից ոչ մեկի հետ: Դրանից հետո Թուրքիայի վարչապետը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվելու մասին: Ընտրություններում քվեարկությանը կմասնակցեն 75 միլիոն 228 հազար 955 քաղաքացիներից 52 միլիոնը: Ընտրություններին կմասնակցեն 29 քաղաք