Վերջին ամիսներին այն բրիտանացիների թիվը, ովքեր հանդես են գալիս Եվրամիությանը Միացյա Թագավորության հետագա անդամակցության օգտին, 61 տոկոսից կրճատվել Է մինչեւ 52 տոկոս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Ipsos Mori-ի ծառայության անցկացրած հարցման տվյալները, որոնք հրապարակել են ԶԼՄ-ներ ը:

 

 

Նախորդ համանման հետազոտությունը Մեծ Բրիտանիայում անցկացվել Է հունիսին, երբ ԵՄ-ից դուրս գալու օգտին հանդես Էր գալիս Թագավարության բնակիչների միայն 27 տոկոսը: Այսօր այդ տեսակետը պաշտպանում Է արդեն 39 տոկոսը:

 

 

Ինչպես նշում են տեղի մեկնաբանները, կարճ ժամանակահատվածում հասարակական կարծիքի կտրուկ փոփոխումը, ամենայն հավանականությամբ, կապված Է Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամի հետ: Շատ հավանական Է, որ հենց ԵՄ-ի սահմաններին տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները, ինչպես նաեւ Բրիտանական կղզիների անմիջական մերձակայքում՝ ֆրանսիական Կալեում, փախստականների մասնակցությամբ ամենօրյա միջադեպերը Թագավորության շատ բնակիչների ստիպել են փոխել իրենց տեսակետը միասնական Եվրոպայի առավելությունների վերաբերյալ:

 

 

Վերջին շաբաթների ընթացքում Կալեի շրջանում արդեն կուտակվել են մի քանի հազար անօրինական միգրանտներ, որոնք գրեթե ամեն օր փորձում են բեռնատարներով ու գնացքներով թափանցել Մեծ Բրիտանիայի տարածք՝ այստեղ կեցության իրավունք ստանալու եւ սոցիալական նպաստներից օգտվելու նպատակով:

 

 

ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի հետագա մասնակցության հարցի շուրջ հանրաքվեն, ինչպես ասել Է վարչապետ Դեւիդ Քեմերոնը, պետք Է տեղի ունենա մինչեւ 2017 թվականի վերջը, սակայն տեղական մի շարք ԶԼՄ-ներ ենթադրում են, որ քվեարկությունը կարող Է կազմակերպվել արդեն եկող տարի: Ընդսմին կառավարության ղեկավարն ինքը հանդես Է գալիս երկիրը միավորման կազմում պահպանելու օգտին: Նա խոստանում Է հասնել այն բանին, որ Բրյուսելը բարեփոխի Եվրամիությունը եւ Մեծ Բրիտանիային վերադարձնի իշխանական լիազորությունների զգալի մասը: Սակայն եթե Եվրամիության անդամ մյուս պետություններն ա նզիջում դիրք բռնեն, Քեմերոնը կարող Է պաշտպանել ԵՄ-ից Թագավորության դուրս գալը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: