Ամերիկյան Lassen էսկադրային ականակրի գործողությունները, որն անօրինականորեն Չինաստանի տարածքային ջրեր է մտել Հարավչինական ծովում Նանշա վիճելի կղզիների մերձակայքում, խախտում են ՉԺՀ-ի ինքնիշխանությունը և սպառնալիքի տակ դնում տարածաշրջանային խաղաղությունն ու անվտանգությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանի հայտարարության մեջ:

 

 

«Ամերիկյան նավի գործողությունները խախտում են Չինաստանի ինքնիշխանությունն ու նրա անվտանգությունը, սպառնալիքի տակ դնում կղզում գտնվող անձնակազմի ու ենթակառուցվածքի անվտանգությունը: Չինական կողմը վճռական բողոք և դժգոհություն է հայտնում այդ գործողությունների կապակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ, որը հրապարակված է գերատեսչության կայքում:

 

 

 

Ավելի վաղ Reuters գործակալությունը, հղում անելով Պենտագոնի մի աղբյուրի, հայտնել է, որ ամերիկյան Lassen էսկադրային ականակիրը պարեկային առաջադրանք կատարելիս անցել է Սուբի և Միսչիֆ կղզիների մոտով, որոնք մտնում են Նանշա արշիպելագի մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: