Հարավչինական ծովում՝ Չինաստանի Գուանդունի նահանգի ափի մերձակայքում, ջրասույզ Է եղել մի ոչ մեծ նավ, անձնակազմի յոթ անդամ համարվում Է անհայտ կորած: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին դեկտեմբերի 27-ին հայտնել Է «Սինհուա»-ն:

 

Գործակալության տվյալներով՝ «Հունսյան 538» նավի հրամանատարն աղետի ազդանշան Է ուղարկել եւ հայտնել, որ անձնակազմը պատրաստվում Է տեղափոխվել փրկամակույկներ, ինչից հետո կապը կտրվել Է: Մերձակա Չժանցզյան քաղաքից կորած նավաստներին գտնելու Է ուղարկվել փրկարարների խումբ: Գործողությանը մասնակցում են մի քանի նավ եւ ավիացիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: