«Գառնի-Երևան» ջրատարի վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված' հոկտեմբերի 28-ին' ժամը 10.00-22.00-ն, կդադարեցվի մի շարք տարածքների ջրամատակարարումը: Ինչպես տեղեկացնում են «Երևան Ջուր» ընկերությունից, կդադարեցվի, մասնավորապես, Էրեբունի վարչական շրջանի Վերին ջրաշեն և Մուշավան թաղամասերի, Նուբարաշեն վարչական շրջանի, Շենգավիթ վարչական շրջանի' Նոր Խարբերդ այգեգործական թաղամասի, ինչպես նա և Արարատի մարզի Բարձրաշեն, Դիտակ, Ջրաշեն, Նոր Խարբերդ համայնքների և անմիջապես ջրատարից սնվող մյուս տարածքների ջրամատակարարումը: