Սիրիայում պատերազմի ավարտը ԱՄՆ-ի գլխավոր է նպատակն է: Այս մասին ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է Վաշինգտոնի Քառնեգիի հիմնադրամում ծրագրային ճառով հանդես գալով Մերձավոր Արևելքի խնդիրների շուրջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Քերին ընդգծել է, որ անհրաժեշտ է «գծագրել դժոխքի ելքի ուղին»:
Նա հավելել է նաև, որ ներկայումս անհրաժեշտ է ամրապնդել «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ զինված պայքարը:
Քերիի կարծիքով՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը «ընդհանուր շատ բան ունեն» Սիրիայի իրադրության կարգավորման մոտեցումներում: