ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ քննարկել է Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:

 

Այս մասին Վաշինգտոնում կայացած ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբինը:

 

Ամերիկացի դիվանագետը տեղեկացրել է, որ Ջոն Քերին դարձյալ հայտարարել է Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում կողմերի ձեռք բերված պարտավորությունների կատարման անհրաժեշտության մասին:

 

ԱՄՆ պետքարտուղարը ևս մեկ անգամ հաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին: