Թուրքիան մտադիր է կանխել Թել Աբյադում Սիրիայի քրդերի ինքնավարության ստեղծումը: Ինչպես հայտնել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այդ միջոցները կարող են ներառել ռազմական գործողությունների անցկացում, հաղորդում է Reuters-ը:
Սիրիայի քրդերը, որոնց աջակցում են ԱՄՆ-ի իշխանությունները, հայտարարել են Թուրքիային սահմանակից Թել Աբյադ քաղաքում ինքնավարություն ստեղծելու հնարավորության մասին:
Անկարայում նշել են, որ Սիրիայի քրդերի առաջնորդների նման հայտարարությունները սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար: