Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը խոսում է այն մասին, որ ցեղասպանություն հանցագործությունը ժամկետներ չունի և որ նման հանցագործության դեմ պայքարը ողջ մարդկության խնդիրն է: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Մենք շնորհակալ ենք Պարագվային Հայո ց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև ընդունելու համար: Շատ կարևոր է, որ Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունից 100 տարի անց Լատինական Ամերիկայի հերթական երկիրը ճանաչել և դատապարտել է այդ ոճրագործությունը»,- ընդգծեց Շարմազանովը:
ԱԺ փոխնախագահն ընդգծեց, որ ողջ մարդկության խնդիրն է պայքարել ցեղասպանություն հանցագործության դեմ՝ հետագայում նման ոճրագործությունները բացառելու համար: «Օսմանյան Թուրքիայում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը հանցագործություն է ողջ մարդկային հասարակության նկատմամբ, ինչն ամրագրված է նաև Պարագվայի Սենատի կողմից ընդունված բանաձևում»,- եզրափակեց Շարմազանովը:
Պարագվայի սենատում ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև։ Բանաձեւն ընդունվել է միաձայն։