Մեծ Բրիտանիայի իշխանություններն արգելել են Լոնդոնի Նյուհեմի շրջանում հսկա մզկիթի կառուցումը: Երկրի կառավարությունը մերժել է ավելի վաղ Նյուհեմի իշխանությունների կողմից մզկիթի կառուցումն արգելող որոշման դեմ բողոքը, գրում է The Guardian-ը:

 

Նախարարները մերժել են նաև այդ տարածքում ժամանակավոր մզկիթի կառուցման թույլտվություն տալու մասին դիմումը: Նշենք, որ այդ տարածքում, որը նախկին արդյունաբերական գոտի է, պարբերաբար հավաքվում են սուննի մահմեդականներ:

 

2021-ին Նյուհեմի շրջանի իշխանություններն արգելել են այդտեղ մզկիթից կառուցումը, որն ըստ պլանի, մասշտաբներով պիտի գերազանցեր Սուրբ Պետրոսի տաճարին: Բացի մզկիթից, նախատեսվում էր կառուցել ճաշարան երկու հազար մարդու համար, գրադարաններ և սպորտային համալիր: